Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ռուսական ալյումին կմատակարարվի Հայաստան

Բաժանորդագրվել

Բացի այդ, կառաքվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ռուսական ալյումին կմատակարարվի Հայաստան։ Ադրբեջանական «Report» գործակալությունը, հղում անելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ին, հայտնում է, որ վաղը Հայաստան կհասնի 2 վագոն ալյումին և 9 վագոն հացահատիկ:

Ի դեպ, այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` տարանցմանը զուգահեռ շարունակվում է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը: Արդեն Հայաստան է բերվել ավելի քան 8 500 տոննա դիզվառելիք, ինչպես նաև 979 տոննա «ԱԻ-92» և 2 955 տոննա «ԱԻ-95» տեսակի բենզին:

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ընդհանուր առմամբ ավելի քան 25 հազար տոննա ռուսական հացահատիկ, ավելի քան 1,6 հազար տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Leave a comment