Արթուր Գալոյանը փոխել է ակումբը

Մոսկվայի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Յարոսլավլի «Շիննիկում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ներկայացուցիչը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։

Գալոյանը 2025թ․ ամռանն էր վերադարձել «Տորպեդո», որը նույնպես հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում։ Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 19 հանդիպման։ Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում հայ կիսապաշտպանն անցկացրել է 4 խաղ ու խփել 2 գոլ։

2022 թվականին Արթուր Գալոյանը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։

Leave a comment