Սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի չեմպիոնին

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։

Լոնդոնի «Արսենալի» չեմպիոնությունը գնահատվում է 86,35 տոկոս հավանականությամբ։

«Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնության հավանականությունը նվազել է նախորդ խաղում գրանցած ոչ-ոքիից հետո ու կազմում է 13,65 տոկոս։

Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Արսենալը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Վերջին խաղերում մանչեսթերցիները կմրցեն «Բրենթֆորդի», «Քրիսթալ Փելասի», «Բորնմութի» ու «Ասթոն Վիլայի» հետ, իսկ լոնդոնցիները կխաղան «Վեսթ Հեմի», «Բարնլիի» ու «Քրիսթալ Փելասի» հետ։

Leave a comment