Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ արդարացի համաձայնագրի. Արաղչին Պեկինում է

https://arm.sputniknews.ru/20260506/irany-patrast-e-amni-het-ardaraci-hamadzajnagri-araghchin-pekinum-e-101826519.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101823493_129:0:1088:719_1920x0_80_0_0_bf5b38025f9229f3aafe4a5a9f1f35dd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, չինաստան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, չինաստան

Բաժանորդագրվել

Իրանցի նախարարը նշել է՝ Թեհրանին կբավարարի միայն ազնիվ և համապարփակ պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է Պեկինում չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Թեհրանը կընդունի միայն ազնիվ և համապարփակ համաձայնագիրը։

Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը բոլոր ջանքերը կգործադրի ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Իրանի ԱԳՆ ղեկավարը դրական է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային հարթակում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը:

Արաղչիի գնահատմամբ՝ ներկա իրավիճակում Իրանի և Չինաստանի համագործակցությունը կզարգանա:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment