Լուրեր |
Այս համաձայնագիրը նոր որակ է հաղորդում դեռևս 2023-ին սկսված գործակցությանը։
Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի շարքում առանցքային նշանակություն ունի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի պաշտպանական նորարարությունների գործակալության (AID) միջև կնքված հուշագիրը։
Ինչպես հայտնում է Ֆրանսիայի զինված ուժերի լիազոր նախարար Ալիս Ռուֆոն, այս համաձայնագիրը նոր որակ է հաղորդում դեռևս 2023-ին սկսված գործակցությանը։ Համագործակցության թիրախում են երեք ռազմավարական ուղղություններ.
-
Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ). Համատեղ հետազոտություններ և մշակումներ։
-
Արհեստական բանականություն (AI). Պաշտպանական համակարգերի կառավարման ավտոմատացում։
-
Քվանտային հաշվարկներ. Տվյալների գերարագ մշակում և կիբեռանվտանգության նոր մակարդակ։
Սրան զուգահեռ, նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը ստորագրել են հուշագիր կիսահաղորդիչների և կիբեռանվտանգության վերաբերյալ, ինչը Հայաստանը դիրքավորում է որպես Ֆրանսիայի կարևոր տեխնոլոգիական գործընկեր տարածաշրջանում։