Կիլիան Մբապեից ազատվելու ստորագրահավաքին միացել է 11 միլիոնից ավելի մարդ

Մադրիդի «Ռեալի» երկրպագուների՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեից բաժանվելու մասին ստորագրահավաքը մեծ թափ է հավաքել։

Մայիսի 5-ի առավոտյան մեկնարկած ստորագրահավաքին միացել է 11․5 միլիոնից ավելի մարդ։

Ստորագրահավաքի տեքստում նշված է հետևյալը․ ««Ռեալ Մադրիդի» երկրպագուներ, բարձրաձայնե՛ք ձեր ձայնը։ Եթե կարծում եք, որ փոփոխությունն անհրաժեշտ է, մի՛ լռեք, ստորագրեք այս խնդրագիրը և պաշտպանեք այն, ինչը, ձեր կարծիքով, լավագույնն է ակումբի և նրա ապագայի համար»։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը կոնֆլիկտ ունի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների հետ, թեև 27-ամյա հարձակվողի ներկայացուցիչները հերքել էին դա։

Կիլիան Մբապեն 2024 թվականից է խաղում «Արքայական ակումբում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 41 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment