ՀՀ ԱԺ-ն սահմանափակել է պաշտոնյաների ազգականների մասնակցությունը մրցույթներին

Բաժանորդագրվել

Երկրի բարձրագույն ղեկավարների ազգականներին պատկանող ընկերություններն առհասարակ չեն կարողանա մասնակցել որևէ պետական գնման:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանում սահմանափակումներ կլինեն պետական գնումներին պետպաշտոնյաների մերձավոր ազգականների մասնակցության համար: «Գնումների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ:

Համաձայն փոփոխությունների՝ պետական մրցույթներին չեն կարողանա մասնակցել այն ընկերությունները, որոնց հիմնադիրները կամ ղեկավարները բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի և փոխվարչապետերի, ինչպես նաև պետական գնումների ոլորտը համակարգող ղեկավարների, այդ թվում՝ ֆինանսների նախարարի և ոլորտային տեղակալի մերձավոր ազգականներն են (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր):

Բացի այդ, առանձին գերատեսչությունների և համայնքների ղեկավարների ազգականներին արգելվում է մասնակցել համապատասխան կառույցների և գերատեսչությանը ենթակա կազմակերպությունների մրցույթներին:

Ավելի վաղ Հայաստանում պետական գնումների համակարգը բազմիցս քննադատության է ենթարկվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ընդդիմության կողմից՝ հովանավորչության վերաբերյալ մեղադրանքների ֆոնին:

Leave a comment