Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր


Լուրեր |


Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։

Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ
բացեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի
շրջանակում 
Evocabank-ը և Proparco-AFD
(Groupe Agence française de développement) ստորագրեցին 
20 միլիոն
եվրոյի վարկային համաձայնագիր` 
նպաստելու Հայաստանում
զարգացման երկու կարևոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման և երկրի էներգետիկ
անցման ապահովմանը:



Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը:
Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական
միասնությունը:



Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել
էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի
աղբյուրներին անցումը: Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ներկայությամբ
ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը:



Վարկային գծի կեսը` 10 միլիոն եվրոն, կօգտագործվի կանանց կողմից
ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ
ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը:
Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 
2X Challenge-ը՝
զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային
առումով զգայուն ներդրումների ոլորտում:



Մնացած 10 միլիոն եվրոն կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով
Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր
առմամբ, կապահովվի մոտ 
17,000 աշխատատեղ և
աջակցություն կստանա ավելի քան 
300 միկրո, փոքր և միջին
ձեռնարկություն



Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ
հանձնառությունը. 
Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից
մեկը, և 
ProparcoAFD-ն՝
որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են
ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն
փնտրող համայնքների ֆինանսավորմանը։



Ստորագրման արարողությունն անց է կացվել EPC 2026 Summit-ի
(European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:



 



Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Այս համաձայնագիրը նշանակալի
նվաճում է Evocabank-ի համար և կարևոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ
տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում
է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու Բանկի ազդեցությունը՝ համաշխարհային
փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում
Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով
ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը
հանձնառության ամրապնդման ևս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր
առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով
նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձևավորել ավելի կայուն ապագա»։



 



Proparco-ի մասին



Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD)
դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և
համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի,
Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 115
երկրներում: 



Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների
աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների
հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ
ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ
պայքարին։



Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային
գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության
իրականացմանը։



 



Evocabank-ի մասին



Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային
ծառայություններ, այլև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։



Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների
զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է
իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես 
EvocaTOUCH հավելվածի միջոցով։



Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը
Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային
գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար
մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։



Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և
կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն
բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը
Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։

*գովազդ

Leave a comment