https://arm.sputniknews.ru/20260506/der-chlutsvats-harcer-kan-baqvi-het-mirzvojany-hishecrec-haj-gerineri-masin-101825296.html
Դեռ չլուծված հարցեր կան Բաքվի հետ․ Միրզոյանը հիշեցրեց հայ գերիների մասին
Դեռ չլուծված հարցեր կան Բաքվի հետ․ Միրզոյանը հիշեցրեց հայ գերիների մասին
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը իրական հաշտեցման կարիք ունեն։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T13:03+0400
2026-05-06T13:03+0400
2026-05-06T13:04+0400
արարատ միրզոյան
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101783186_0:84:1600:984_1920x0_80_0_0_fccf4a7ba973f23c723307b4197c02c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան՝ հիշեցնելով, որ Բաքվում հայ գերիներ են պահվում։ Այս մասին Միրզոյանը հայտարարեց «Երևանյան երկխոսություն» համաժողովում՝ պանելային քննարկման ժամանակ։ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ իրական խաղաղություն կա, քանի որ սահմանին կրակոցներ չկան։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101783186_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b5c1a99bd89d7c554d640a8653925442.jpg.webp
արարատ միրզոյան, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
արարատ միրզոյան, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը իրական հաշտեցման կարիք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան՝ հիշեցնելով, որ Բաքվում հայ գերիներ են պահվում։ Այս մասին Միրզոյանը հայտարարեց «Երևանյան երկխոսություն» համաժողովում՝ պանելային քննարկման ժամանակ։
«Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են։ Երկու համայնքներն էլ դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Չլուծված հարցերը մասնավորապես հումանիտար բնույթի են, ինչպես նաև պահվող անձինք ունենք։ Այնուամենայնիվ, ուղին շատ լավատեսական է»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ իրական խաղաղություն կա, քանի որ սահմանին կրակոցներ չկան։