Հորմուզի նեղուցով անցնող նավերին Իրանը նոր զգուշացում է հղել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Հորմուզի նեղուցով անցնող նավերին։

Հայտարարության մեջ նշվում է, որ նեղուցով անցնելու միակ անվտանգ երթուղին այն միջանցքն է, որը նախկինում հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ այլ երթուղիներից շեղվելը համարվում է վտանգավոր։

Կորպուսի ներկայացուցիչների խոսքով՝ սահմանված ուղուց դուրս շարժվող նավերը կարող են բախվել վճռական արձագանքի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից։

Այժմ նավերը պետք է տեղեկացնեն իրանական իշխանություններին և նրանցից ստանան շարժման կանոնների մասին էլեկտրոնային նամակ։ Այդ կանոնները ընդունելու դեպքում նավերը կարող են ստանալ անցման թույլտվություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment