ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նախընտրում է վերադառնալ Հորմուզի նեղուցի նախապատերազմական կարգավիճակին՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության վերականգնման կարևորությունը։
Ռուբիոն նաև անդրադարձել է Իրանի տնտեսական վիճակին՝ նշելով, որ երկրում գնաճը հասնում է 70 տոկոսի, իսկ ազգային արժույթը գտնվում է կտրուկ արժեզրկման փուլում։
Պետքարտուղարի խոսքով՝ ցանկացած օտարերկրյա ֆինանսական հաստատություն կամ առևտրային սուբյեկտ, որը կօգնի շրջանցել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, կբախվի երկրորդային պատժամիջոցների և ԱՄՆ ֆինանսական համակարգից կտրվելու վտանգին։
Խոսելով Իրանի մասին՝ Ռուբիոն կոշտ գնահատական է տվել երկրի ղեկավարությանը՝ նշելով, որ բարձրագույն պաշտոնյաները «անխելք» են։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կարգավորման հնարավորությունները պահպանվում են, և Վաշինգտոնը շարունակում է ուսումնասիրել դրանք։
Անդրադառնալով Կուբային՝ Ռուբիոն հայտարարել է, որ ներկայումս նավթային բլոկադա չկա, սակայն հավելել է, որ երկրի շուրջ ստեղծված ստատուս-քվոն անընդունելի է, և ԱՄՆ-ը կզբաղվի այդ հարցով։
Նա նաև նշել է, որ Լիբանանի և Իսրայելի կառավարությունների միջև խնդիրներ չկան, և Իսրայելը տարածքային հավակնություններ չունի Լիբանանի նկատմամբ։