Հայրենական պատերազմի մասնակցի դուստրը Արցախից բռնի տեղահանվելուց հետո ՌԴ անձնագիր է ստացել

Բաժանորդագրվել

Կինն իրագործել է հոր երազանքը՝ տեղափոխվել է Ռուսաստան:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, Հայրենական մեծ պատերազմի մասնակցի դուստր Ծովիզար Հարությունյանը ստացել է ռուսական անձնագիր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:

Նշվում է, որ նա իրագործել է հոր երազանքը՝ տեղափոխվել է Ռուսաստան: Հարությունյանը (ծնված 1949 թ.) ապրել է Արցախում, այնուհետև մեկնել է Հայաստան, իսկ 2023 թվականին՝ Ռուսաստան:

«Դա նրա երազանքն էր՝ տեղափոխվել Ռուսաստան: Եվ երբ մենք տեղափոխվեցինք Լեռնային Ղարաբաղից, ճանապարհին էինք, մայրս խնդրեց բոլոր երեխաներին, ասաց՝ եկեք վերադառնանք Ռուսաստան»,-պատմել է Ծովիզարը:

Արդյունքում, Ռուսաստանի ՆԳՆ Վորոնեժի մարզի գլխավոր վարչության որոշմամբ՝ապրիլի 23-ից նրան շնորհվել է ՌԴ քաղաքացիություն:

Leave a comment