Եթե սփյուռքահայերը իրենց պաշտպանված զգացին Հայաստանում, Հայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի՝ միայն մեր Սփյուռքի հայրենակիցների հաշվին: Այս մասին Տաշիր Արենայում՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի և համակիրների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սփյուռքին իրենց ծրագրերում ներգրավվելու մասին քաղաքացու հարցին՝ նշելով, որ մեր ազգի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում լավագույն դեմքերն են իրենց ուղղություններով, բայց Հայաստանում այնպիսի օրենսդրական սահմանափակումներ է դրված, որ մարդիկ ուղղակի պետք է գան, Արարատը նայեն ու գնան, որևէ անելու բան չունեն:
«Մենք Սփյուռքի լավագույն համալսարանները սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավվել Հայաստանի համար, որ ծառայեն իրենց հայրենիքին:
Մենք կարող ենք ունենալ Առողջապահության նախարար, ով առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց Արա Դարզիի նման նախարարին չե՞նք կարող ունենալ, այսպիսի օրինակները հարյուրավոր են»,- շեշտել է նա:
Նշենք, որ հանդիպման ընթացքում երևանցիներին է ներկայացվել «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը։