Ալիեւ-Կալաս հանդիպման նյութերում Երեւանն անվանել են «Իրեւան»

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում Հայաստանի մայրաքաղաք Երեւանն անվանվել է «Իրեւան»:

Մայիսի 5-ին Բաքվում կայացած հանդիպման մասին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին, ընդգծվել են մեր երկրի կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված խաղաղության օրակարգի ամրապնդմանը: Նշվել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն հաստատվել են առեւտրատնտեսական կապեր, այս համատեքստում շեշտվել է, որ մեր երկիրը միակողմանիորեն հանել է Հայաստան ուղեւորվող տարանցիկ բեռների սահմանափակումները: Տեսակապի ձեւաչափով Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Իրեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին գնահատվել է որպես պատմական իրադարձություն»: 

Leave a comment