Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը․ Ֆլիկը՝ Յամալի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բարձր է գնահատել Լամին Յամալի դերը թիմում։ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղում (3:1) դառնալով գոլի հեղինակ՝ երիտասարդ ֆուտբոլիստը կրկին արժանացել է մարզչի գովեստին:

«Չեմ կարող հստակ ասել՝ նա կխաղա՞ «Ալբասետեի» դեմ Գավաթի 1/4 եզրափաիչում, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է՝ նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը։ Լամինը հիանալի մարզավիճակում է։

«Էլչեի» հետ խաղում նա ֆանտաստիկ աշխատանք կատարեց ոչ միայն հարձակման գծում, այլև պաշտպանությունում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Leave a comment