Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: