Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

05.05.2026 | 23:33

Մայիսի 5-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են միջազգային իրավիճակը և ռուս–ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև անդրադարձել են առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցին։

Գերատեսչության փոխանցմամբ՝ զրույցը եղել է կառուցողական և գործնական բնույթի։

Leave a comment