Իրանը Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմ է գործարկել

Բաժանորդագրվել

Նեղուցով նավարկելու թույլտվության համար բոլոր նավերը պետք է դիմեն նոր գերատեսչություն՝ Հորմուզի նեղուցի գործերի վարչություն։ Բացի այդ, Իրանի Մեջլիսում քննարկում են ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված բոլոր նավերի մշտական արգելքի մասին նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին։ Այս մասին հայտնում է իրանական «Press TV»–ն` անելով իր աղբյուրներին։

Նեղուցով նավարկելու թույլտվության համար բոլոր նավերը պետք է դիմեն և սպասեն էլեկտրոնային նամակի՝ անցնելու պայմաններով: Նամակները կուղարկվեն Հորմուզի նեղուցի գործերի նորաստեղծ վարչության (բառացի՝ «Պարսից ծոցում նեղուցի գործերի վարչություն») info@PGSA.ir պաշտոնական հասցեից։

Նշվում է, որ Իրանի Մեջլիսն այժմ քննարկում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված բոլոր նավերի համար մշտական արգելքի, ինչպես նաև մնացած նավերից անցման համար վճար գանձելու մասին օրինագիծը (հիմա այդ մեխանիզմները գործում են ժամանակավոր հիմունքներով):

Հիշեցնենք` երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնեցին Լիբանանը ներառել Պակիստանում ձեռք բերված հրադադարի համաձայնագրում, Թեհրանը հայտարարեց նեղուցը բացելու պատրաստակամության մասին: Դրանից հետո Իրանի իշխանությունները կրկին փակեցին նեղուցը՝ պնդելով, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը խախտել են համաձայնագրի պայմանները:

ԱՄՆ–ն հարվածել է Իրան բեռներ տեղափոխող 2 քաղաքացիական նավի, կա 5 զոհ. ԶԼՄ

Leave a comment