Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ սկսված երկխոսությունը

Քաղաքականություն

05.05.2026 | 22:41

Ֆրանսիան ողջունում է 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ սկսված երկխոսությունը և սերտորեն կհամագործակցի Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման նպատակով։ Այս մասին գրված է ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրում։ 

Համապարփակ և համաձայնեցված մոտեցման շրջանակներում Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց համագործակցությունը միգրացիայի ոլորտում, մասնավորապես` համատեղ ծրագրերի մշակման և իրականացման միջոցով: 

Հայաստանը և Ֆրանսիան կձեռնարկեն միջոցառումներ՝ կանխելու և պայքարելու անկանոն ներգաղթի դեմ, մասնավորապես՝ բժշկական պատճառներով կեցության համատեքստում, և կհեշտացնեն վերադարձը՝ 2013 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրառմամբ։ Ֆրանսիան կիրականացնի իր օժանդակ կամավոր վերադարձի և կայուն վերաինտեգրման քաղաքականությունը՝ ՀՀ քաղաքացիների օգտին՝ շահագրգիռ անձանց հիմնարար իրավունքների հարգմամբ: 

Ամբողջական հռչակագիրը՝ այստեղ։

Leave a comment