Պապիկյանը Սլովակիայի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Քաղաքականություն

05.05.2026 | 22:07

Մայիսի 5-ին Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորել ենք ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ»,- գրել է նախարարը։

Leave a comment