Իսպանիան Ֆրանսիայի պես կարգելի սոցցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար

Իսպանիայի իշխանությունները մտադիր են արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար

Լուսանկարը գեներացված է ԱԲ–ով


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Իսպանիայի իշխանությունները մտադիր են արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, գրում է Reuters-ը։


Բացի տարիքային սահմանափակումից, Իսպանիան նախատեսում է նաև ընդունել նոր օրենք, որով սոցիալական հարթակների ղեկավարներն անձնական պատասխանատվություն կկրեն իրենց հարթակներում առկա ատելության խոսքի համար։ 


«Մեր երեխաները ենթարկվում են մի միջավայրի ազդեցությանը, որտեղ նրանք երբեք չպետք է միայնակ լինեին… Մենք այլևս դա չենք հանդուրժի», – ասել է Սանչեսն՝ ընդգծելով, որ իրենք նրանց կպաշտպանեն «թվային Վայրի Արևմուտքից»։ 


Իսպանիան միանում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք նույնպես դիտարկում են նմանատիպ սահմանափակումներ: 


Հիշեցենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելեց մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական հարթակներ։

Leave a comment