Երեքշաբթի օրը Նորվեգիայի խորհրդարանը մեծամասնությամբ քվեարկել է երկրի միապետության պահպանման օգտին՝ մերժելով հանրապետության անցնելու առաջարկը, չնայած թագավորական ընտանիքում վերջերս տեղի ունեցած իրարանցմանը և հասարակական կարծիքի հարցումներին, որոնք ցույց էին տալիս թագավորական ընտանիքի նկատմամբ հանրային աջակցության անկում, գրել է Reuters-ը։
Երկար պլանավորված քվեարկության ժամանակ խորհրդարանի 169 անդամներից 141-ը կողմ է արտահայտվել միապետության կարգավիճակի պահպանմանը, մինչդեռ 26 անդամ քվեարկել է Հարալդ թագավորի և նրա ժառանգների գահակալության դադարեցման օգտին։
Միապետության կողմնակիցները պնդել են, որ ինստիտուտը կայունություն է բերում՝ կուսակցական քաղաքականությունից վեր լինելով, և որ այն լավ է ծառայել Նորվեգիային 1905 թվականին Շվեդիայից անկախանալուց ի վեր։
Հանրապետական կողմնակիցները պնդում են, որ քաղաքական իշխանությունն արդեն իսկ պատկանում է Նորվեգիայի ընտրված խորհրդարանին և կառավարությանը՝ հավելելով, որ թագավորական ընտանիքի ժառանգական արտոնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում։
«Հովանավորները ձգտում են փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որպեսզի Նորվեգիայի պետության ղեկավարը ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն՝ նախագահ», – նշվել էր քաղաքական սպեկտրի տարբեր կուսակցություններ ներկայացնող յոթ պատգամավորներից բաղկացած խմբի կողմից ներկայացված առաջարկի մեջ։
Թագաժառանգ Մետտե-Մարիտը երկուշաբթի օրը քննադատության էր ենթարկվել վարչապետի կողմից, ով ասել էր, որ նա վատ հեռատեսություն է ցուցաբերել հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆֆրի Էպստեյնի հետ շփումներ ունենալով։
Շաբաթ օրը գահաժառանգ Հաակոնի կինը՝ Մետտե-Մարիտը, ներողություն էր խնդրել կոնտակտի համար, որը տեղի է ունեցել 2008 թվականին Էպշտեյնի՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։