https://arm.sputniknews.ru/20260505/makrvony-gjumrium-e-na-tsaghkepsak-e-drel-spitaki-erkrasharzhi-zvoheri-hushakvotvoghi-mvot-101804685.html
Մակրոնը Գյումրիում է․ նա ծաղկեպսակ դրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ
Մակրոնը Գյումրիում է․ նա ծաղկեպսակ դրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գյումրիում է։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T18:44+0400
2026-05-05T18:44+0400
2026-05-05T19:35+0400
հայաստան
էմանուել մակրոն
երկրաշարժ
սպիտակի երկրաշարժ 1988
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101806916_0:0:2560:1441_1920x0_80_0_0_3a0bd884d8cc4a14bf1c42db52d9208d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գյումրիում է։Մակրոնը ծաղկեպսակ դրեց 1988 թվականի ավերիչ անմեղ զոհերի հուշակոթողի մոտ։ Մինչ ծաղկեպսակը հուշակոթողի մոտ դնելը Ֆրանսիայի նախագահին մոտեցավ փրկարարի հանդերձանքով մի տղամարդ` Բեռնար Ժաննեն անունով, և ֆրանսերենով դիմեց Մակրոնին։ Տղամարդը նշեց, որ ինքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներ կատարելու համար է եկել Հայաստան ու այդ ժամանակվանից սկսել է ապրել այստեղ։ Փրկարարն այժմ Տավուշի մարզում է բնակվում։Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Գյումրիում հասցրել է նաև նկարվել մի շարք քաղաքացիների հետ։ Այժմ նա ներկա է «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկել է նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:Մինչ այդ Ֆրանսիայի նախագահը զբոսնել է Երևանում, հասցրել 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։Ձեր աջակցությունը Փաշինյանին միջամտությո՞ւն չէ ԱԺ ընտրություններին․ Մակրոնի պատասխանը
2026
Լուրեր
am_HY
Возложение венков в Гюмри Пашиняном и Макроном
Sputnik Արմենիա
Возложение венков в Гюмри Пашиняном и Макроном
2026-05-05T18:44+0400
true
PT1M44S
Մակրոնը զրուցեց Գյումրիում ապրող ֆրանսիացի փրկարարի հետ
Sputnik Արմենիա
Մակրոնը զրուցեց Գյումրիում ապրող ֆրանսիացի փրկարարի հետ
2026-05-05T18:44+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101806916_217:0:2492:1706_1920x0_80_0_0_8c0f8dee68d22972fb573622023ac381.jpg.webp
հայաստան, էմանուել մակրոն, երկրաշարժ, սպիտակի երկրաշարժ 1988, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, էմանուել մակրոն, երկրաշարժ, սպիտակի երկրաշարժ 1988, տեսանյութ, տեսանյութեր
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գյումրիում է։
Մակրոնը ծաղկեպսակ դրեց 1988 թվականի ավերիչ անմեղ զոհերի հուշակոթողի մոտ։ Մինչ ծաղկեպսակը հուշակոթողի մոտ դնելը Ֆրանսիայի նախագահին մոտեցավ փրկարարի հանդերձանքով մի տղամարդ` Բեռնար Ժաննեն անունով, և ֆրանսերենով դիմեց Մակրոնին։ Տղամարդը նշեց, որ ինքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներ կատարելու համար է եկել Հայաստան ու այդ ժամանակվանից սկսել է ապրել այստեղ։ Փրկարարն այժմ Տավուշի մարզում է բնակվում։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Գյումրիում հասցրել է նաև նկարվել մի շարք քաղաքացիների հետ։ Այժմ նա ներկա է «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Մինչ այդ Ֆրանսիայի նախագահը զբոսնել է Երևանում, հասցրել 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։