https://arm.sputniknews.ru/20260505/vostikannery-tujl-chtvecin-miqajel-srbazani-ajakicnerin-makrvoni-mvot-akcia-irakanacnel-101807275.html
Ոստիկանները թույլ չտվեցին Միքայել սրբազանի աջակիցներին Մակրոնի մոտ ակցիա իրականացնել
Ոստիկանները թույլ չտվեցին Միքայել սրբազանի աջակիցներին Մակրոնի մոտ ակցիա իրականացնել
Sputnik Արմենիա
Երիտասարդները փորձում էին Ֆրանսիայի նախագահին փոխանցել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T18:56+0400
2026-05-05T18:56+0400
2026-05-05T18:56+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
գյումրի
էմանուել մակրոն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
Գյումրիում ոստիկանները թույլ չտվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ակցիա իրականացնելու համար։ Գյումրուց հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձում էին մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) հեռացնում էին երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։Երիտասարդները ևս մեկ փորձ արեցին բեմի մոտ մոտենալ Մակրոնին, սակայն վերջին վայրկյաններին մի քանի շարքից կազմված ոստիկանական պատը հեռացրեց նրանց։
գյումրի
2026
Լուրեր
am_HY
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, գյումրի, էմանուել մակրոն, բողոքի ակցիա
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, գյումրի, էմանուել մակրոն, բողոքի ակցիա
Երիտասարդները փորձում էին Ֆրանսիայի նախագահին փոխանցել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա։
Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձում էին մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) հեռացնում էին երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։
Երիտասարդները ևս մեկ փորձ արեցին բեմի մոտ մոտենալ Մակրոնին, սակայն վերջին վայրկյաններին մի քանի շարքից կազմված ոստիկանական պատը հեռացրեց նրանց։