Չեբոկսարի քաղաքին ԱԹՍ-ներով հարվածների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 32 մարդ

https://arm.sputniknews.ru/20260505/chebvoksari-qaghaqin-ats-nervov-harvatsneri-hetevanqvov-zvohvel-e-2-viravvorvel-32-mard-101804516.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101800703_0:70:439:399_1920x0_80_0_0_c754fc79506915dfbf6d438896b4ac53.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Հարձակման հետևանքով վնասվել է 28 բազմաբնակարան շենք, որոնցում ընդհանուր առմամբ բնակվում է 8,5 հազար մարդ։ ԱԹՍ-ի հարձակումից հետո Չեբոկսարիի 2 շենքի հենակառույցներ վնասվել են, այնտեղ հետագա բնակությունը վտանգավոր է։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Չեբոքսարի քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 32 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա տուժել են։ Այս մասին հայտնել է Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը։

Նա հարձակումն անվանել է ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր տարածաշրջանում ամենածավալունը։ «Հանրապետությունը զոհվածների ընտանիքներին և տուժածներին կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Տուժածների մեծ մասը օգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել բուժհաստատություններից։ Վնասված 28 բազմաբնակարան շենքում ընդհանուր առմամբ ապրում է 8,5 հազար մարդ։ 2 շենքում հետագա բնակությունը վտանգավոր է հենակառույցների վնասման պատճառով:

Չեբոկսարիում ստեղծվել է ժամանակավոր տեղավորման 3 կետ, առավել վնասված տների բնակիչները կտեղավորվեն այդ վայրերում։

Չուվաշիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Սոցիալական և արտակարգ իրավիճակների արձագանքման բոլոր ծառայությունները աշխատում են հատուկ ռեժիմով:

Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հարված են հասցրել՝ ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկվա ընթացքում։ Չեբոկսարիում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։ Քաղաքի դպրոցներն ու տեխնիկումները անցել են հեռավար ուսուցման։

Սա կես տարվա ընթացքում երկրորդ լայնածավալ հարձակումն է Չեբոկսարիի վրա։ Նախորդ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել էր 14 մարդ։

Leave a comment