Իրարամերժ ցումունքներ․ ՔԿ–ն՝ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին

https://arm.sputniknews.ru/20260505/iraramerzh-cumunqner-qkn-vedium-anchapahasneri-nkatmamb-serakan-brnutjan-masin-101803603.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վեդի, անչափահաս, քույր, հայր, սեռական բռնություն

հայաստան, վեդի, անչափահաս, քույր, հայր, սեռական բռնություն

Բաժանորդագրվել

Դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս աղջիկների հայրը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերն ու նրանց հայրը իրարամերժ տվյալներ են հայտնել իրավապահներին։ ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է աղմկահարույց պատմությանը և ներկայացրել քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշ հանգամանքներ։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդի քաղաքում մանկապղծության միջադեպ է գրանցվել։ Նա նշել էր, որ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։

ՔԿ–ն տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել քույրերի հայրը փետրվարի 12-ին։ Նա հայտնել է, որ իր դստեր անօգնական վիճակից օգտվելով` Վ.Ե.-ն փետրվարի 8-ին անառակաբարո արարք է կատարել։ Նախաքննական մարմնի տվյալներով` աղջիկը մտավոր հետամնացություն ունի։

«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել: Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց»,– ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ ՔԿ–ն տեղեկացնում է, որ անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ապրիլի 22-ին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի ընթացքում իրեն Արթուր անունով մի անծանոթ տղամարդ է մոտեցել ու համոզել է, թե տանելու է դպրոց։ Նստեցրել է մեքենան ու տարել Վեդու եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ։

«Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ։ Մի դեպքում հերքել է որևէ մեկի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը, նշել է, թե այդ տղամարդը իր հետ սեռական հարաբերություն չի ունեցել, չի հարվածել և չի փորձել համբուրել։ Դատաբժշկական փորձաքննության ընթացքում էլ հայտնել է՝ շուրջ 1 տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ»,– նշում է ՔԿ–ն:

Այժմ անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են անչափահասների մատնանշած անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները։

Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննության մարմինն իրականացնում է անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ:

Leave a comment