https://arm.sputniknews.ru/20260505/hskel-en-tirakhi-teasharzhy-balahvovitum-spanutjan-pvordzi-hamar-3-andz-e-dzerbakalvel-101797743.html
Հսկել են թիրախի տեղաշարժը․ Բալահովիտում սպանության փորձի համար 3 անձ է ձերբակալվել
Հսկել են թիրախի տեղաշարժը․ Բալահովիտում սպանության փորձի համար 3 անձ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Սպանություն ծրագրած անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և 2 ավտոմեքենա, կատարել դերաբաշխում։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T17:22+0400
2026-05-05T17:22+0400
2026-05-05T17:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
հհ ոստիկանություն
սպանության փորձ
կոտայքի մարզ
բալահովիտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101794227_8:0:1274:712_1920x0_80_0_0_d3bf62d3e4687f580d523eb1a95eeb19.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Արարատի մարզի մի քանի բնակիչներ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում տևական ժամանակ հետևել են մի բալահովիտցու՝ նրան սպանելու նպատակով։ Մայիսի 1-ին` ժամը 15։30-ի սահմաններում, Բալահովիտում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի, քանի որ չեն կարողացել իրենց նպատակն իրագործել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 3 անձ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Այժմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։Դեպքի առնչությամբ Factor․am-ը գրել է, որ իրենց տվյալներով` թիրախում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգսյանը։Ըստ լրատվամիջոցի՝ այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը պատուհանի ապակին իջեցրել է, բղավել ու 2 անգամ օդ կրակել։Կայքը նաև հայտնում է, որ դեռևս հայտնի չէ՝ միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ։
կոտայքի մարզ
բալահովիտ
2026
Լուրեր
am_HY
Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
Sputnik Արմենիա
Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
2026-05-05T17:22+0400
true
PT1M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101794227_166:0:1115:712_1920x0_80_0_0_d275d204842e74f3dcd8a01010518583.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, հհ ոստիկանություն, սպանության փորձ, կոտայքի մարզ, բալահովիտ, видео
տեսանյութեր, տեսանյութ, հհ ոստիկանություն, սպանության փորձ, կոտայքի մարզ, բալահովիտ, видео
Սպանություն ծրագրած անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և 2 ավտոմեքենա, կատարել դերաբաշխում։
«Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արարատի մարզի բնակիչները ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։ Ենթադրյալ հանցանքի շարժառիթը դեռև պարզ չէ։ Սպանությունն իրականացնելու համար նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և 2 ավտոմեքենա, կատարել դերաբաշխում։ Ապրիլի 26-ից այդ անձինք պարբերաբար եկել են Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում` տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Հենց այդ ավտոլվացման կետում էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի, քանի որ չեն կարողացել իրենց նպատակն իրագործել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 3 անձ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Այժմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Ըստ լրատվամիջոցի՝ այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը պատուհանի ապակին իջեցրել է, բղավել ու 2 անգամ օդ կրակել։
Կայքը նաև հայտնում է, որ դեռևս հայտնի չէ՝ միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ։