Մեծ Բրիտանիան մինչև 2030 թվականը կարող է միջոցներ չունենալ նոր սպառազինության համար․ The Times

Մեծ Բրիտանիան մինչև 2030 թվականը կարող է ֆինանսական բավարար միջոցներ չունենալ նոր սպառազինության ձեռքբերման համար։ Այս մասին The Times-ին հայտնել է Միացյալ Թագավորության զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավար, կառավարության ռազմավարական պաշտպանության վերանայման համահեղինակ գեներալ Ռիչարդ Բերոնսը։

Նրա գնահատմամբ՝ երկրի պաշտպանության նախարարությունը չի կարող ֆինանսավորել ապագա ռազմական հնարավորությունների շուրջ 80 տոկոսը, այդ թվում՝ անօդաչու սարքերն ու արհեստական բանականության վրա հիմնված այլ համակարգերը։

Գեներալի խոսքով՝ բրիտանական բանակը ներկայումս «հազիվ է կարողանում» ապահովել նույնիսկ ավանդական կառավարվող մարտական տեխնիկայի ֆինանսավորումը, ինչպիսիք են տանկերը, ուղղաթիռներն ու հրետանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment