Ձեր աջակցությունը Փաշինյանին միջամտությո՞ւն չէ ԱԺ ընտրություններին․ Մակրոնի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260505/dzer-ajakcutjuny-pashinjanin-mijamtutjun-che-azh-yntrutjunnerin-makrvoni-pataskhany-101793566.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101771870_66:0:1487:1066_1920x0_80_0_0_23c191362da3739d01dfbb2d150fb883.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ֆրանսիա, էմանուել մակրոն, աժ (ազգային ժողով), ընտրություններ

հայաստան, ֆրանսիա, էմանուել մակրոն, աժ (ազգային ժողով), ընտրություններ

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այն, ինչ ինքն է անում, բաց երեսով միջամտություն է, ինքը չի փորձում կեղծել ժողովրդավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունում է, որ բացահայտ աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այդ մասին խոսեց այսօր ՀՀ նախագահական նստավայրում Փաշինյան-Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Օտարերկրյա լրագրողներից մեկը հարցրեց` Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ՞ ընտրությունների գործընթացին։

«Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները․ այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի, անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն։ Բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները՝ տեղեկատվության մանիպուլյացիան ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելով և փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ երկրների ղեկավարներ աջակցել են Մոլդովային, այստեղ չի կարելի խոսել միջամտության մասին, սա բաց երեսով միջամտություն է, մինչդեռ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- ասաց Մակրոնը։

Նրա խոսքով՝ ինքը ոչ թե փորձում է կեղծել այդ ժողովրդավարությունը, այլ մասնակցել դրա կառուցմանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին 2 օրում տարբեր առիթներով մի քանի հակառուսական հայտարարություններ է արել։ Հայտարարել է նաև Հայաստանի անվտանգության ապահովման գործում Եվրոպայի դերի ուժեղացման անհրաժեշտության մասին։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ երկրի տարածքում մնում են հազարավոր ռուս զինվորականներ և սահմանապահներ: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ներգրավվի, որպեսզի օգնի Հայաստանին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը։ Նա նաև ասել է, որ Հայաստանը ձերբազատվել է Ռուսաստանի ազդեցությունից և ընտրել Եվրոպա տանող ճանապարհը։

Հավելենք, որ վերջին օրերին Մակրոնը Փաշինյանի հետ ոչ միայն պաշտոնական հարթակներում է հանդիպումներ ունեցել, այլև տարբեր ոչ պաշտոնական միջավայրերում՝ երևանյան սրճարան-ռեստորաններում, միասին զբոսնել են մայրաքաղաքի փողոցներում։ Երեկ երեկոյան նրանք փոքրիկ համերգ են տվել` Փաշինյանը նվագում էր հարվածային գործիքներով, Մակրոնը՝ երգում։
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտություն է․ Աշոտյանը հակադարձել է Ֆրանսիայի նախագահին

Leave a comment