Իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ դրոշի ներքո գործող երկու առևտրային նավ արգելափակվել են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նավերը չեն կարողանում շարունակել երթուղին՝ այդ հատվածի ժայռոտ լինելու պատճառով, որը գտնվում է Օմանի ափերին մոտ։
Նույն աղբյուրը նաև անդրադարձել է ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում գրանցված հրդեհին՝ այն որակելով որպես ԱՄՆ բանակի «նպատակային արկածախնդրություն»։ Ըստ նրա՝ այդ գործողության նպատակը եղել է պայմաններ ստեղծել նավերի «անօրինական անցման» համար Հորմուզի նեղուցի սահմանափակ հատվածներով։