Եվրոպական Միությունը նախատեսում է փետրվարին ավարտել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի կազմումը, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա ԿալլասըԳերմանիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք առաջ ենք շարժվում պատժամիջոցների 20-րդ փաթեթի հետ և նախատեսում ենք վերջնական որոշում կայացնել դրա վերաբերյալ հաջորդ ամիս», – ասել է Կալլասը՝ նշելով, որ ԵՄ-ն նաև նախատեսում է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ՝ պետական գործառույթներն ուպաշտպանությունը ֆինանսավորելու համար՝ առաջիկա երկու տարիների ընթացքում։