Կպատժվի՞ տիկին Ժաննան կամ իր վարորդը պետհամարանիշը այլ մեքենայի փակցնելու համար

Կառավարության որոշմամբ 2025թ. ԿԳՄՍ նախարարին սպասարկող TOYOTA Camry 012 LL 55 համարանիշով ավտոմեքենան փոխարինվել է Volvo էլեկտրամոբիլով: 

Yerkir.am-ը նկատել է, որ մայիսի 2-ին Ժաննա Անդրեասյանը Կիրանց է այցելել սպիտակ Toyota land cruiser ամենագնացով, որի վրա փակցված է եղել Volvo էլեկտրամոբիլի 012 LL 55 համարանիշը:

Վարչական իրավախախտումների վերաբերյան ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սպասում ենք իրավապահների գործողություներին:

Հ.գ. Հետաքրքիր կլինի իմանալ՝ տիկին Ժաննան անձա՞մբ է փոխել համարանիշը, թե՞ այդ գործը կազմակերպել է վերջինիս վարորդը:

Leave a comment