Չեբոքսարիի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով կան զոհեր. ՌԴ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260505/chebvoqsarii-vra-ukrainaji-zu-i-hardzakman-hetevanqvov-kan-zvoher-rd-qk-101787308.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_114d87c88383f8e10494a167cbdd26a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չուվաշիա, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ

չուվաշիա, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ

Բաժանորդագրվել

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կհետաքննի ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունները Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Չեբոքսարիի և Չեբոքսարիի շրջանի (ՌԴ Չուվաշիայի հանրապետություն) վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ հղում անելով գործադիր իշխանության մարմիններին:

Ավելի վաղ Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտարարել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ն գիշերը հարձակվել է Չեբոքսարիի և Չեբոքսարիի շրջանի վրա: Նշվում էր, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տուժել է երեք մարդ:

«Գործադիր իշխանության մարմինների հաղորդմամբ՝ ուկրաինական զինված կազմավորումները հարձակվել են Չեբոքսարիի և Չեբոքսարիի շրջանի վրա, կան զոհեր և տուժածներ»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կհետաքննի ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունները ԴԺՀ-ի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերի, ինչպես նաև Չուվաշիայի Հանրապետության խաղաղ բնակիչների դեմ:

Նշվում է նաև, որ ԴԺՀ-ի Գորլովկա քաղաքում ուկրաինական զինված կազմավորումների զինամթերքի պայթյունի հետևանքով տուժել է երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ անչափահաս:

Բրյանսկի մարզի Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Վերբովկա ավանում կամիկաձե-դրոններով ուկրաինական հարձակումների պատճառով վիրավորվել է երեք մարդ:

Շեբեկինո-Բելգորոդ ավտոճանապարհի հատվածում ուկրաինակնա զինված կազմավորումները ԱԹՍ-ով հարձակվել են բեռնատար ավտոմեքենայի վրա, տուժել է վարորդը: Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանի Բելյանկա գյուղում ձեռնարկության տարածքին թշնամական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տղամարդ է վիրավորվել: Գրայվորոն քաղաքում ուկրաինական FPV-դրոնի հարվածից վիրավորվել է խաղաղ բնակիչ:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ տարածքը:

Leave a comment