Օդ են կրակել, երբ ՔՊ-ի Բալահովիտի շտաբի պետը դուրս է եկել ավտոլվացվման կետից․ վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով

Հասարակություն

05.05.2026 | 14:12

Օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված։ Այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ  կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը, պատուհանի ապակին իջեցրելով, բղավել է ու երկու անգամ կրակել է օդ։

ՆԳՆ Ոստիկանությունից Factor TV-ի  հետ զրույցում հաստատեցին միջադեպը, նաև հայտնեցին, որ դեպքից հետո քրեական ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի։ 

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով։

Մեզ հայտնի է նաև, որ մեքենան, որից կրակոցներ են հնչել, վարձակալությամբ է վերցված եղել, հարցաքննության են կանչել նաև այն անձին, որից վարձակալել են այն։

Մեզ հայտնի չէ, արդյոք միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ։ 

Արաքս Մամուլյան

 

Leave a comment