Աշխարհագրական վատ, սարսափելի դիրքից անցում ենք կատարում աշխարհագրական գերազանց դիրքի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.05.2026 | 13:32

«Մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե Հայաստանի Հանրապետությունը գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում։ Եվ այսօր շատ խորհրդանշական էր լսել Եվրամիության գործընկերներից, որ Հայաստանի Հանրապետությունը գերազանց աշխարհագրական դիրք ունի եւ մասնավորապես գտնվում է արեւելքի եւ արեւմուտքի միջեւ, կամ արեւելքի եւ արեւմուտքը իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա»,-այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սրանով է արտահայտվում պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, իսկ այս ձեւակերպումները արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ ՀՀ-ն քաղաքական գործընթացների արդյունքում, պատմական, աշխարհագրական վատ և «երբեմն նույնիսկ սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք»։ 

«Աշխարհագրական այն դիրքից, որը ծառայում էր կամ օգտագործվում էր մեր բոլոր պրոբլեմները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է եւ պիտի ակնհայտորեն ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականը իրագործելու համար։ Եվ սա իրապես պատմական փոփոխություն է»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment