Ադրիեն Կիրալին մտադրության 6 նամակ հանձնեց հայկական ընկերություններին և հիմնադրամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.05.2026 | 12:59

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին մտադրության 6 նամակ հանձնեց հայկական ընկերություններին և հիմնադրամներին։

Հանձման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նշվում է, որ այս նախաձեռնությունները նպատակ ունեն հայկական ընկերություններին մոտեցնել եվրոպական չափանիշներին՝ ստեղծելով տնտեսական նոր հնարավորություններ թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment