Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է․ Կայա Կալլաս

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է․ Կայա Կալլաս

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդելու և դիմադրողականությունը ամրապնդելու ԵՄ նոր առաքելությամբ»,- գրել է նա։

Leave a comment