Վերընտրվելու դեպքում կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ–ից. Փաշինյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260505/veryntrvelu-depqum-kdimi-em-ev-durs-kga-eatmic-pashinjanin-pataskhany-101780209.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101779873_129:0:1254:844_1920x0_80_0_0_047835f551846f18bd9e6d6602cbdbc5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստան–ԵՄ հարաբերությունները մեծ ներուժ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից։

Bloomberg պարբերականի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք վերընտրվելու դեպքում Հայաստանը պատրա՞ստ է պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և դուրս գալ ԵԱՏՄ-ից։

«․․․Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ, ռազմավարական նշանակություն նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել և արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:
ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով

Leave a comment