ԱԹՍ-ն ՌԴ Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոկսարիում բախվել է բազմահարկ շենքի (տեսանյութ)

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Ռուսաստանի Դաշնության Չուվաշիայի Հանրապետության մայրաքաղաք Չեբոկսարիում բախվել է բազմահարկ բնակելի շենքի։

Հարվածը հասցվել է շենքի վեցերորդ հարկին։ Առնվազն ութ բնակարանի պատուհաններ են կոտրվել, հրդեհ է առաջացրել։ Բնակիչներին տարհանել են։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

 

Leave a comment