Նաիր Թիկնիզյանը գոլային փոխանցում է կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում գոլային փոխանցում է կատարել «Չուկարիչկիի» դեմ Սերբիայի առաջնության հերթական տուրի խաղում։

Թիկնիզյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 27-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել բրազիլացի հարձակվող Բրունո Դուարտեին։ 70-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվել է։ «Ցրվենա Զվեզդան» 2։1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Բրունո Դուարտեի դուբլի շնորհիվ։

Սերբիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Թիկնիզյանը մասնակցել է 24 հանդիպման ու կատարել 5 գոլային փոխանցում։ «Ցրվենա Զվեզդան» նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնի կոչումը։



Leave a comment