Չինաստանում գործարանի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 21-ի

Բաժանորդագրվել

Պայթյունը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ հրավառ նյութեր արտադրող ձեռնարկությունում:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 21 մարդ զոհվել է, ևս 61-ը վնասվածքներ են ստացել Չինաստանի կենտրոնական հատվածում հրավառ նյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հայտնել էր Հունան նահանգի Չանշա քաղաքային շրջանի Լյույան քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունը, պայթյունը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ հրավառ նյութերի գործարանում:

Իրավապահ մարմինները ձերբակալել են ընկերության պատասխանատու անձին, ընթանում է պայթյունի պատճառների հետաքննություն, շարունակվում է պատահարի հետևանքների վերացումը:

Leave a comment