Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո կհեռանա նաև գիտաշխատողի հաստիքից. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260505/gzvojany-pvokhel-e-vorvoshumy-na-ardzakurdic-hetvo-kherana-naev-gitashkhatvoghi-hastiqic-hraparak-101768722.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/04/74201138_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6f588cdbb48a1e1d36cc5378e1e80267.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդիտա գզոյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ջեյմս դեյվիդ վենս, ջեյ դի վենս, տնօրեն, սկանդալ

էդիտա գզոյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ջեյմս դեյվիդ վենս, ջեյ դի վենս, տնօրեն, սկանդալ

Բաժանորդագրվել

Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը. նա արձակուրդից հետո մտադիր է ընդհանրապես հեռանալ թանգարան–ինստիտուտից։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գզոյանը տնօրենի պաշտոնից հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտևի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Տեղեկություն էր տարածվել, որ նրան առաջարկել են արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ և աշխատել թանգարանում։

«Շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաև գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում և չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ»,–գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրանց ուղեկցել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Վենսի այցից օրեր անց Գզոյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանի արարքը սադրիչ գործողություն էր։

Leave a comment