Մահաբերը փորձում է համոզել, որ եթե ինքը չվերարտադրվի, ապա կլինի պատերազմ։
Փորձենք այդ թեզի ռացիոնալ իմաստը հասկանալ։
Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին.
– Արցախը հայաթափվել է,
– Մահաբերի կառավարությունը միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել է այդ փաստը,
– Արցախի ղեկավարները Բաքվում դատվել են,
– Պատերազմի բազմաթիվ հրամանատարներ, ամենայն հավանականությամբ Ադրբեջանի պահանջով կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունների, արդեն Հայաստանի կալանավայրերում են։
– Հայաստանի տարածքից, որպես ռազմատուգանք, լրացուցիչ տարածքներ են վերցրել, այդ թվում ռազմավարական բարձրունքները։
– Սյունիքի միջանցքն ԱՄՆ միջնորդությամբ հանձնվել է։
– Ընդդիմադիր ուժերը հասկանալով, թե ինչ ծուղակում է հայտնվել Հայաստանը, որևէ ռադիկալ պահանջներ առաջ չեն քաշում, եւ նույնպես խաղաղության ծրագրով են հանդես գալիս։
Հարց. էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որի չկատարելը կարող է պատերազմի հանգեցնել։ Պարզ է, որ Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պատրվակ է այլ նպատակների համար։
Այսքանից հետո նոր պահանջները կարող են նշանակել Հայաստանի պետականության փուլային լուծարումը։
Փաստորեն, Մահաբերը խոսելով խաղաղության իր ծրագրի մասին, իրականում խոսում է Ադրբեջսնի հերթական պահանջները կատարելու մասին, ինչը Հայաստանի փուլային լուծարումն է նշանակում։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
դիտվել է 808 անգամ