Ակնաշեն գյուղի երկու տան տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 4-ին, ժամը 21։11-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

ԻՆչպես հայտնւոմ են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 15-րդ փողոցում գտնվող տներից երկուսի տանիքները (ընդհանուր մոտ 250 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել են տանիքների փայտե կառուցատարրերը՝ ընդհանուր մոտ 100 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Leave a comment