Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազություն

Հասարակություն

03.02.2026 | 16:18

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազության հերթական հայցերը բավարարվել են ու Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին։

«Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց կառուցապատման իրավունքները:

Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար:

Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝

  • Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսովհողամասը,
  • Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝1 քմ մակերեսովհողամասը,
  • Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող8 քմ մակերեսովհողամասը,
  • Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսովհողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝001 հա մակերեսովհողամասը,
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝8 քմ մակերեսովհողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսովհողամասը,
  • Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսովհողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝03 հա մակերեսովհողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment