ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Առաջին հայացքից եվրոպական լիդերների հավաքը Հայաստանում կարող է գնահատվել իբրև Նիկոլ Փաշինյանի տրիումֆ, ժողովուրդը կարող է մտածել, թե նա աշխարհի մեծերին բերել է տեր կանգնել մեր անվտանգությանը, բայց դա ամենևին այդպես չէ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Այս պահին Եվրամիությունն ու Ռուսաստանը գտնվում են պատերազմի մեջ։ Նիկոլի ջանքերով այդ պատերազմի պրոքսի տարբերակը տեղափոխվում է մեր տարածք, այնինչ մենք ամեն ինչ պետք է անեինք, որ խուսանավեինք նման սցենարից», – ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ