Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինէ Անումեանը գրում է.
«Անիի կամրջի վերականգման հայ-թուրքական փոխըմբռման հուշագրի մասին.
Թուրքիան այդ հուշագրին մոտենում է ոչ թե որպես հայոց մշակութային ժառանգությանը տեր կանգնելու, այլ՝ ընդամենը սահմանը բացելուն ուղղված մի նախնական սիմվոլիկ քայլի…
Վկա է այն փաստը, որ հատկապես վերջին տարիներին թուրքական իշխանությունները Անիի որոշ հուշարձանների վերականգնումը դիտարկում են Մանազկերտի ճակատամարտի հազարամյակը նշելու եւ հայոց մայրաքաղաքը որպես «թուրք մուսուլմանական» քաղաք ներկայացնելու համատեքստում…»։