Ստորագրվել է ՀՀ-ի և Թուրքիայի սահմանին տեղակայված Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը․ Փաշինյան

Քաղաքականություն

04.05.2026 | 17:24

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ւ տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Թուրքիան ներկայացնում է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, որին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Leave a comment