https://arm.sputniknews.ru/20260504/amn-hramanatarutjuny-pndum-e-vor-amerikjan-2-arevtrajin-nav-hatel-e-hvormuzi-neghucy-101750199.html
ԱՄՆ հրամանատարությունը պնդում է, որ ամերիկյան 2 առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը
ԱՄՆ հրամանատարությունը պնդում է, որ ամերիկյան 2 առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի դուրսբերման «Ազատություն նախագիծ» գործողության մասին: 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T17:17+0400
2026-05-04T17:17+0400
2026-05-04T17:17+0400
ամն
հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ
նավ
լցանավ
նավթ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_0:0:3421:1924_1920x0_80_0_0_d812aee6bed06a1edb24d649502c0139.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ նավարկության վերականգնման «Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում ամերիկյան դրոշով երկու առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին։ Այն սկսվել է այսօր առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով:Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում:
ամն
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_033596c64410cdf0656fe6b7514723be.jpg.webp
ամն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, նավ, լցանավ, նավթ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, նավ, լցանավ, նավթ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի դուրսբերման «Ազատություն նախագիծ» գործողության մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ նավարկության վերականգնման «Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում ամերիկյան դրոշով երկու առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը:
«Ամերիկյան զինվորականներն ակտիվորեն աջակցում են առևտրային փոխադրումների վերականգնմանն ուղղված ջանքերին։ Որպես առաջին քայլ («Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում), ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավերը հաջողությամբ անցել են Հորմուզի նեղուցով և բարեհաջող շարունակում են իրենց ուղին», – «X» սոցիալական ցանցում գրել է հրամանատարությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին։ Այն սկսվել է այսօր առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում: