Երեւան: Մեդիամաքս: Երեւանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Կառավարությունից հայտնում են, որ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
«Նիկոլ Փաշինյանը կարեւորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների եւ պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը», – հայտնում են կառավարությունից: